Դատարանը Թրամփին պարտավորեցրել է վերացնել մի շարք ԶԼՄ-ների մուտքի արգելքը Սպիտակ տուն

ԱՄՆ դաշնային դատավորը Միացյալ Նահանգների նախագահ
Դոնալդ Թրամփին պարտավորեցրել է վերականգնել CNN-ի, MSNOW-ի և Politico-ի
լրագրողների մուտքը Սպիտակ տուն: Այս մասին հայտնում է Reuters-ը։

Սեպտեմբերի 18-ին Թրամփը CNN-ին, MSNOW-ին և
Politico-ին արգելել է աշխատել Սպիտակ տանը՝ մեղադրելով նրանց «ֆեյք լուրեր»
տարածելու մեջ։ Ի պատասխան՝ բոլոր երեք լրատվամիջոցները դատական
​​հայց են ներկայացրել ԱՄՆ վարչակազմի դեմ՝ հայտարարելով, որ խախտվել է Սահմանադրության առաջին փոփոխությունը խոսքի ազատության մասին։

«Հինգշաբթի օրը դաշնային դատավորը պարտավորեցրել
է նախագահ Դոնալդ Թրամփին վերականգնել CNN-ի, MSNOW-ի և Politico-ի լրագրողների մուտքը
Սպիտակ տուն՝ նշելով, որ այդ երեք լրատվամիջոցների նկատմամբ նրա կողմից սահմանված արգելքը,
ըստ ամենայնի, հակասում է Սահմանադրությանը»,- ասվում է հրապարակման մեջ։

 

 

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *