«ՀՀ եք գալիս Փաշինյանի հրավերով, ով հայ ժողովրդի թշնամին է, հրավիրում ենք հանդիպելու Սամվել Կարապետյանին»․ Սարգիս Կարապետյան (տեսանյութ)

«ՀՀ եք գալիս Փաշինյանի հրավերով, ով հայ ժողովրդի թշնամին է, հրավիրում ենք հանդիպելու Սամվել Կարապետյանին»․ Սարգիս Կարապետյան

«Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ, գործարար Սամվել Կարապետյանի որդին՝ Սարգիս Կարապետյանը ֆրանսերենով դիմել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին՝ նշելով «Պարոն նախագահ, լավ լուրն այն է, որ Դուք մայիսին կվերադառնաք Հայաստան և կկարողանաք վայելել մեր հյուրընկալությունը։ Հայ ժողովուրդը գնահատում է մեր երկիրը միավորող բարեկամությունը և երբեք չի մոռանում Ֆրանսիայի ներդրումն՝ իր քաղաքացիների անվտանգության գործում Ցեղասպանության ժամանակ։

Դուք Հայաստան եք գալիս մի մարդու հրավերով, որին Դուք անվանում եք Ձեր ընկերը, բայց որը հայ ժողովրդի թշնամին է։ Նիկոլ Փաշինյանն այն չէ, ինչ պնդում է։ Միջազգային հանրությանը խաբելով, դեմոկրատական արժեքների հետևում թաքնվելով՝ նա երկիրը մղել է իրավական քաոսի՝ հարձակվելով Մեր եկեղեցու, Սփյուռքի և նրա քաղաքական հակառակորդների վրա։ Ընտրություններից առաջ Դուք նրան տալիս եք ևս մեկ հնարավորություն խաբելու հայ ժողովրդին։ Այդ հանդիպումն անիմաստ է, քանի որ երկու ամսից Սամվել Կարապետյանն է լինելու ՀՀ վարչապետը։ Նա տնային կալանքի տակ է, եթե Ձեզ համար կարևոր են դեմոկրատական արժեքները, հրավիրում ենք Ձեզ հանդիպել նրան»։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *