2026 թ. երկրորդ եռամսյակում ՀՀ արժեթղթերի շուկայում գրանցվել է հակասական դինամիկա․ գործարքների քանակն աճել է, իսկ դրանց ընդհանուր ծավալը՝ նվազել։
Ֆոնդային բորսայում կատարվել է 6,784 գործարք, մինչդեռ առաջին եռամսյակում դրանց թիվը 5,854 էր։ Այսպիսով, եռամսյակային աճը կազմել է մոտ 15.9%։ Միաժամանակ գործարքների ընդհանուր ծավալը ֏213.2 մլրդ֊ից նվազել է մինչև ֏191.2 մլրդ ՝ շուրջ 10.3%-ով։
🟣 Եվս 5 ԵՊՀ ուսանող 1 մլն դրամի կրթաթոշակ է ստացել Բիբլոս Բանկ Արմենիայից
Փոփոխություններ են նկատվել նաև շուկայի կառուցվածքում․
Պետական պարտատոմսերով գործարքների ծավալն առաջին եռամսյակի ֏137.9 մլրդ -ից երկրորդում նվազել է մինչև ֏64.2 մլրդ, այսինքն՝ ավելի քան կիսով չափ։
Փոխարենը կորպորատիվ պարտատոմսերով գործարքների ծավալն աճել է ֏44.2 մլրդ -ից մինչև ֏54.2 մլրդ ՝ շուրջ 22.5%-ով, իսկ բաժնետոմսերով գործարքները՝ ֏2.57 մլրդ-ից մինչև ֏2.92 մլրդ դրամ։
Ռեպո ծավալը նույնպես զգալիորեն աճել է՝ ֏28.4 մլրդ-ից հասնելով ֏69.9 մլրդ։
Շուկայի ինստիտուցիոնալ համաձայնագրերի ընդգրկվածությունը նույնպես փոքր-ինչ ընդլայնվել է․ ցուցակված կազմակերպությունների թիվը 48-ից հասել է 50-ի, իսկ հաշվետու թողարկողներինը՝ 47-ից 48-ի։
- Այսպիսով, երկրորդ եռամսյակում բորսայական ակտիվությունը գործարքների թվով ավելացել է, սակայն շուկայի ընդհանուր շրջանառությունը նվազել է՝ հիմնականում պետական պարտատոմսերով գործարքների կրճատման հաշվին։
- Միաժամանակ, կորպորատիվ պարտատոմսերի և ռեպո գործարքների աճը վկայում է շուկայի ներսում ակտիվության կառուցվածքային տեղաշարժի մասին։