Ադրբեջանցի կրակոցից վիրավորված կնոջ վիճակը կայուն է։ Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից։
«Տուժածը ստանում է համարժեք բուժօգնություն։ Նրա վիճակը կայուն է, կյանքին սպառնացող վտանգ չունենք այս պահին»,- փոխանցեցին նախարարությունից։
Սիսիանի ԲԿ–ի տնօրենն Armat Media-ին հայտնց, որ Շաքիում վիրավորում ստացած կնոջ կյանքին վտանգ չի սպառնում, նրա վիճակը կայուն է, ստանում է համապատասխան բուժօգնություն։
Նշենք,որ վիրավորում ստացած կինը 38 տարեկան է։