Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հեռախոսազրույց է ունեցել Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչիի հետ։ Այս մասին հայտնում են Ադրբեջանի ԱԳՆ-ից։
Ադրբեջանի ԱԳՆ-ի հաղորդմամբ՝ զրույցի ընթացքում կողմերը քննարկել են Ադրբեջանի և Իրանի միջև երկկողմ համագործակցությանն առնչվող հարցեր, ինչպես նաև տարածաշրջանում ստեղծված իրավիճակը։
Նախարարները մտքեր են փոխանակել երկկողմ և տարածաշրջանային օրակարգի արդիական հարցերի շուրջ։