
Վերջին 500 տարվա մեջ առաջին անգամ Մեծ Բրիտանիայում պաշտոնանկ են արել այդ երկրի ռազմածովային ուժերի հրամանատար, ծովակալ Բեն Քիին։ Պաշտոնանկության պատճառը այն է եղել, որ ծովակալը սիրային կապ է ունեցել իր ենթակա կին սպաներից մեկի հետ, ինչը համարվում է բրիտանական Թագավորական նավատորմում ընդունված վարքականոնի կոպտագույն խախտում։ Ուշագրավ է այն, որ ծովակալը դեռ անցյալ տարվա մայիսին ինքնակապ է խնդրագիր ներկայացրել, որ հեռանա զբաղեցրած պաշտոնից, սակայն այն մերժվել է եւ նրա հանդեպ սկսվել է ծառայողական քննություն։ Ծովակալ Քին ներկայումս 59 տարեկան է։ Վերջին անգամ նման աղմկահարույց գործընթաց բրիտանական Ռազմածովային ուժերում եղել էր 1757 թվականին, երբ ծովակալ Ջոն Բինգը կանգնել էր տրիբունալի առաջ եւ դատապարտվել գնդակահարության այն բանի համար, որ «ամեն հնարավորը չէր արել ֆրանսիացիների դեմ ճակատամարտում»։