Ծեծի է ենթարկել կնոջը՝ իր հետ հարսանիք գնալուց հրաժարվելու համար

Ադրբեջանի գյուղերից մեկում տղամարդը ծեծի է ենթարկել կնոջն այն բանի համար, որ կինը հրաժարվել է վերջինիս հետ գնալ հարսանիքի։ Ամուսիններն արդեն ամուսնացած են 14 տարի։ Ունեն երեք երեխաներ։ Ամուսինը որոշ ժամանակ առաջ իր ընտանիքի հետ հրավիրվել է բարեկամի հարսանիքին։ Առաջարկել է կնոջը, որ միասին գնան ու մասնակցեն հանդիսությանը։ Սակայն կինը մերժել է։ Ամուսինը միայնակ է գնացել։ Բարեկամը սակայն նրան հանդիմանել է, թե ինչու կնոջ հետ չի եկել։

Վերադառնալով տուն՝ ամուսինը վեճ ու կռիվ է սարքել կնոջ հետ ու ծեծել նրան։ Կինը հեռացել է տանից եւ դիմել ոստիկանություն։ Ամուսնուն ձերբակալել են։ Հարուցվել է քրգործ։ Նյութերն ուղարկվել են դատարան։ Քննության ընթացքում ամուսինը ներողություն է խնդրել։ Կողմերը հաշտվել են եւ գործը կարճվել է։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *