Քննարկում են դեսպանատները մայրաքաղաքից տարհանելու հարցը

Արեւմտյան ճամբարի երկրները ռեզերվային պլաններ են մշակում եւ քննարկումներ են ծավալում՝ Ուկրաինայում ունեցած իրենց դիվանագիտական առաքելությունները մայրաքաղաք Կիեւից տարհանելու հարցով։ Այս մասին գրում է The Guardian պարբերականը։ Պատճառը՝ Կիեւում անվտանգային վիճակի վատթարացումն է։

Նախնական վարկածի համաձայն՝ դիվանագիտական առաքելությունները կարող են տեղափոխվել կամ Արեւելյան Լեհաստան, կամ՝ Լվով։ Իրավիճակն ի վնաս ուկրաինական կողմի է փոխվում շատ արագ կերպով։ Կիեւի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն վերջին շրջանում չափազանց անհանգիստ ու լարված է ստեղծված իրավիճակով պայմանավորված։ Հոդվածում ասվում է, որ այլեւս հնարավոր չէ ձեւացնել, թե ամեն բան կարգին է Կիեւում։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *