«Ռոսատոմը» պատրաստ է զբաղվել «Նաիրիտ» գործարանի տարածքի վնասազերծմամբ

«Ռոսատոմը» պատրաստ է գործի դնել իր տրամադրության տակ եղած բոլոր տեխնոլոգիաներն ու մասնագիտական կարողությունները՝ Հայաստանում նախկին «Նաիրիտ» քիմիական գործարանի տարածքի վնասազերծման նախագծի ռեալիզացիայի համար։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել են «Դաշնային բնապահպանական օպերատոր» (ФГУП “ФЭО”) ընկերությունից։

Միաժամանակ ընդգծվել է, որ նմանատիպ նախագծեր, մասնավորապես, արդեն իրականացվել են Իրկուտսկի մարզի Ուսոլյե-Սիբիրսկոյե քաղաքում՝ նախկին «Ուսոլյեխիմպրոմի» արդյունաբերական տարածքում։

«Նախկին «Նաիրիտ» քիմիական գործարանի խնդիրների լուծման գործում «Ռոսատոմի» հնարավոր մասնակցության հարցը քննարկվում է 2022 թվականից ի վեր: Կառույցը բարդ արդյունաբերական վայր է՝ կուտակված քիմիական նյութերով և թափոններով, որը գտնվում է բնակելի շինությունների մոտ: Բարդ կառույցները պահանջում են համապարփակ աշխատանք՝ տեղանքի հետազոտություն, տեխնոլոգիաների մշակում, վտանգավոր նյութերի հետան անվտանգ աշխատանք և երկարաժամկետ մոնիթորինգ», – նշել է ընկերությունից:

2023 թվականին «Ռոսատոմի» կազմում ընդգրկված ընկերությունը, հայ գործընկերների խնդրանքով և սեփական միջոցների հաշվին, ուսումնասիրել է տարածքը և գույքագրել կուտակված թափոնները։ Ուսումնասիրության արդյունքներով հայկական կողմին են ներկայացվել ուսումնասիրության արդյունքները և հետագա աշխատանքների վերաբերյալ առաջարկությունները։

Այն մասին, որ «Ռոսատոմը» շարունակում է Հայաստանում աշխատանքը «Նաիրիտ» նախագծի ուղղությամբ, պետական կորպորացիայի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Լիխաչովը հայտնել էր սեպտեմբերի վերջին՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ։

«Ռոսատոմը» պատրաստ է շարունակել աշխատանքը այս ուղղությամբ՝ հիմնվելով վտանգավոր թափոնների հետ աշխատանքի, կուտակված բնապահպանական վնասի վերացման և բարդ արդյունաբերական տարածքների ռեկուլտիվացիայի ոլորտներում կուտակված փորձի վրա», — ՏԱՍՍ-ին հաստատել են պետական կորպորացիայից։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *