
Գերմանացի մասնագետ Ֆրանց Ռայնդլը ընտրվել է Հոքեյի Միջազգային ֆեդերացիայի նոր նախագահ։ Այս մասին հայտնում է IIHF-ը։Ռեյնդլը 71 տարեկան է։ Գյունթեր Սաբեցկուց հետո, ով գլխավորել է ֆեդերացիան 1975-94 թթ, նա առաջինն է, ով ներկայացնում է Գերմանիան։ Ընտրությունները տեղի են ունեցել երկու փուլով։ Առաջին փուլում երեք առաջատարներ են եղել՝ Չեխիայից Պետր Բրժիզան՝ 48 քվե, Գերմանիայից Ֆրանց Ռեյնդլը՝ 36 քվե եւ Ղրղզստանից Այվազ Օմորկանովը՝ 33 քվե։ Քանի որ ոչ մեկը թեկնածուներից չէր հավաքել ավելի քան 50 տոկոս քվե, ապա անցկացվել է երկրորդ փուլ, որում արդեն Ռայնդլը հավաքել է 60 քվե Բրժիզան՝ 57 քվե։ Այս պաշտոնում Ռայնդլը փոխարինելու է ֆրանսիացի Լյուկա Թարդիֆին։