Զալցբուրգում անցկացվել է «Karate1 Series A 2026» մրցաշարը, որտեղ հայ մարզիկները հանդես են եկել հաջող ելույթներով։
Մինչև 75 կգ քաշային կարգի կումիտե մրցաձևում Սուրեն Հարությունյանը հասել է եզրափակիչ, որտեղ լարված պայքարում 5:6 հաշվով զիջել է ճապոնացի Ռիկու Ցուրուտեին և նվաճել արծաթե մեդալ։ Մինչև 61 կգ քաշային կարգում ոսկե մեդալակիր է դարձել Ֆրանսիան ներկայացնող հայ մարզուհի Մոնիկա Արզումանյանը։