Մահապատժի է ենթարկվել 28-ամյա երիտասարդ

Իրանում մահապատժի են ենթարկել քսանութամյա ուսանող Աբաս Անջոմրուզին։ Մահապատիժն իրականացվել է Քերմանի նահանգի Ջիրոֆթ քաղաքի բանտում։ Համաձայն հաղորդման, Անջոմրուզը մոտ վեց տարի առաջ էր ձերբակալվել զանգվածային բախումների ժամանակ, որի ընթացքում մեկ մասնակից ստացած հրազենային վնասվածքներից մահացել էր։ Բարձրագույն դատական իշխանությունը նրան էր համարել մեղավոր սպանության մեջ եւ նշանակել պատժի բարձրագույն աստիճան։ Մինչ մահապատժի իրականացմանը սպասելը՝ երիտասարդը շարունակել է ստանալ կրթություն համալսարանում։ Բազմաթիվ անգամներ փորձեր են արվել, որպեսզի վճիռը փոխվի թեկուզ ցմահ բանտարկությամբ։ Սպանվածի մայրը նույնիսկ հայտարարել է, որ պատրաստ է ներել, որպեսզի մահապատիժը չիրականացվի։ Սակայն սպանվածի եղբայրը պահանջել է, որ մահապատիժն անցկացվի։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *