
Իսպանացի ֆուտբոլիստ Պեդրո Ռոդրիգեսը սոցկայքերում հայտաարել է, որ ավարտում է իր պրոֆեսիոնալ կարիերան։ 39-ամյա մարզիկի վերջին ակումբը եղել է իտալական «Լացիոն»։ «Զգում եմ, որ արդեն ժամանակն է։ Պետք է կատարել հաջորդ քայլը եւ սկսել կյանքիս հաջորդ գլուխը։ Հեռանում եմ հպարտությամբ՝ այն բանի համար, որ իրականացրել եմ կյանքիս երազանքը եւ երախտագետ եմ բոլոր նրանց հանդեպ, ովքեր եղան կողքիս՝ այն իրականացնելու համար։ Շնորհակալ եմ քեզ ֆուտբոլ այն բանի համար, որ դարձրեցիր ինձ այդքան երջանիկ»,- գրել է Ռոդրիգեսը։ Հիշեցնենք, որ մարզիկը հանդես է եկել մի շարք առաջատար ակումբներում՝ «Ռոմա», «Չելսի», «Բարսելոնա»։ Իսպանիայի հավաքականի կազմում 2010 թվականին դարձել է Աշխարհի չեմպիոն, 12-ին՝ Եվրոպայի չեմպիոն