Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիան (UWW) ներկայացրել է հունահռոմեականների կազմերը աշխարհի առաջնության համար, հաղորդում է UWW-ի պաշտոնական կայքը:
Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը մրցավայր կմեկնի ամբողջական կազմով՝ 10 ըմբիշով:
ԱԱ-ին հայտավորվել են՝
- Նորայր Հախոյանը (55 կգ),
- Սուրեն Աղաջանյանը (60 կգ),
- Կարեն Ասլանյանը (63 կգ),
- Սլավիկ Գալստյանը (67 կգ),
- Աշոտ Խաչատրյանը (72 կգ),
- Մալխաս Ամոյանը (77 կգ),
- Սամվել Գրիգորյանը (82 կգ),
- Գևորգ Թադևոսյանը (87 կգ),
- Հայկ Խլոյանը (97 կգ) և Ռազմիկ Քուրդյանը (130 կգ):
«Օլիմպավանի» փակ լինելու պատճառով ըմբիշներն այս օրերին վերջին նախապատրաստական փուլն անցկացնում են Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի մարզադահլիճում:
Ըմբշամարտի աշխարհի առաջնությունը կայանալու է հոկտեմբերի 24-ից նոյեմբերի 1-ը: