Ներողությունը չանցավ․ Սեուլը Կիևից հետ է կանչում իր դեսպանին

Հարավային Կորեան հետ է կանչում իր դեսպանին Ուկրաինայից, ասվում է երկրի արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ։

Որոշումը կայացվել է Կուրսկի շրջանում ուկրաինական ուժերի կողմից գերի վերցված երկու հյուսիսկորեացի զինծառայողների՝ Սեուլ տեղափոխման վերաբերյալ տեղեկատվության բացահայտման շուրջ դիվանագիտական ​​​​հակասության ֆոնին։

Կիևը նախկինում ներողություն էր խնդրել այս տեղեկատվությունը բացահայտելու համար, սակայն Հարավային Կորեայի արտաքին գործերի նախարար Չո Հյունը հայտարարել էր, որ ներողությունը բավարար չէ։

Նախարարի խոսքով՝ Ուկրաինան և Հարավային Կորեան սկզբում համաձայնել էին գաղտնի պահել գերիների մասին տեղեկատվությունը, այդ թվում՝ զինծառայողների և ԿԺԴՀ-ում գտնվող նրանց հարազատների անվտանգության համար։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *