Այսօր Գորիսում Հայաստանի և Ադրբեջանի համապատասխան գերատեսչությունների ներկայացուցիչների միջև տեղի է ունեցել տեխնիկական հանդիպում։
Ըստ Ադրբեջանի նախարարների կաբինետի՝ հանդիպումը կենտրոնացած է եղել TRIPP նախագծի շրջանակում էլեկտրահաղորդման գծերի կառուցման վրա։
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են էլեկտրահաղորդման գծերի կառուցման հետ կապված տեխնիկական հարցեր և մտքեր են փոխանակել այս նախագծի համապատասխան ասպեկտների շուրջ։
Հատուկ ուշադրություն է դարձվել համապատասխան գերատեսչությունների միջև համակարգմանը և աշխատանքների առաջխաղացման համար անհրաժեշտ հաջորդ քայլերին։