Արմաշը՝ COP17-ում․ բնությունը՝ բնակավայրի զարգացման հնարավորություն

Արմաշը՝ COP17-ում․ բնությունը՝ բնակավայրի զարգացման հնարավորություն

Արարատի մարզի Արմաշ բնակավայրը կմասնակցի ՄԱԿ-ի Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովին՝ CBD COP17-ին՝ ներկայացնելով համայնքի հարուստ կենսաբազմազանությունը, բնության պահպանության խնդիրներն ու զարգացման հնարավորությունները։

COP17-ի Կանաչ գոտում Արմաշի նախաձեռնող խումբը հանդես կգա Էկոլուրի կողմից կազմակերպվող «Համայնքները կենսաբազմազանության պահպանողն և կայուն օգտագործողներ» միջոցառմանը։

COP17-ին ընդառաջ «Էկոլուրը» Արմաշում իրազեկման հանդիպում էր անցկացրել՝ համայնքի ներկայացուցիչների և բնակիչների մասնակցությամբ։ Հանդիպման ընթացքում քննարկվել էին Արմաշի բնական տարածքների պահպանության, կենսաբազմազանության, ինչպես նաև էկոտուրիզմի և ագրոտուրիզմի զարգացման հնարավորությունները, ձևավորվել էր աշխատանքային խումբ։

Նյութը պատրաստվել է «Աջակցություն Հայաստանի՝ Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի համաժողովի նախագահությանը և ներքին իրականացմանը» ծրագրի շրջանակում։ Ծրագիրն իրականացվում է «Էկոլուր» տեղեկատվական ՀԿ-ի կողմից՝ «Ֆրիտյոֆ Նանսեն» ինստիտուտի հետ համագործակցությամբ, Նորվեգիայի զարգացման համագործակցության գործակալության աջակցությամբ:

Ծրագրի շրջանակում արտահայտված տեսակետները պարտադիր չէ, որ արտահայտեն «Ֆրիտյոֆ Նանսեն» ինստիտուտի տեսակետները:


https://www.youtube.com/watch?v=H301KAH3ylQ

Հոկտեմբեր 07, 2026 at 16:37

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *