Շաքիի միջադեպի ժամանակ եթե ոստիկանությանը սպասեին, ոչ մի բան տեղի չէր ունենա․ Փաշինյանի հայտարարությունները՝ կետերով

Ազգային ժողով-Կառավարություն հարցուպատասխանին հատկապես ընդդիմադիր պատգամավորների հարցերի մեծ մասն ուղղված էր Նիկոլ Փաշինյանին։ Վերջինիս պատասխանների առավել ուշագրավ մասերը ներկայացնում ենք կետերով․

  • Շաքիում ադրբեջանցի զինծառայողը ձերբակալության պահին դիմադրություն ցույց չի տվել, և որքանով հասկանում եմ՝ որոշակի վնասվածքներ է ունեցել։
  • Գրեթե մեկ տարի է՝  Հայաստանի համար Ադրբեջանի տարածքով երկաթուղին բացվել է, այդ ընթացքում եղել են բավական շատ ներկրումներ։ Կան նաև երկաթուղով արտահանման հնարավորություններ։
  • Եթե ընդդիմությունն ընտրությունների ժամանակ հաղթած լիներ, առնվազն լուրջ էսկալացիաներ էին տեղի ունենալու։
  • Եթե ընդդիմությունը լիներ իշխանության և նույնկերպ արձագանքեր Շաքիի դեպքին, ինչպես այժմ է արձագանքում, Հայաստան-Ադրբեջան սահմանին լուրջ փոխհրաձգություններ էին տեղի ունենալու։
  • Իմ տեղեկություններով՝ Ադրբեջանում էլ է քրեական գործ հարուցվել Շաքիի միջադեպի՝ սահմանը հատելու փաստի առիթով։ Ադրբեջանի դատախազությունը հաղորդագրություն է տարածել՝ արձանագրելով, որ իրենց զինվորն ինքնակամ լքել է ծառայության վայրը։
  • Շաքի մտած ադրբեջանցին իր պատժի առնվազն մի մասը կրելու է Հայաստանում։
  • Շաքիի միջադեպը սովորական կրիմինալ էր, եթե ոստիկանությանը սպասեին, ոչ մի բան տեղի չէր ունենա։
  • Իրավապահներն ուսումնասիրում են Եկեղեցու մասին զեկույցը, եթե պետք լինի, քրեական գործ կհարուցեն։

 

 

 

 

 

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *