Ռուսաստանի հնարավոր հարձակմանը դիմագրավելու պլան են մշակել

Bloomberg-ը գրում է, որ ՆԱՏՕ-ն մշակել է «Հաղթանակի տեսություն» պլանը։ Այն ներկայացնում է գործողությունների պլան այն դեպքի համար, եթե Ռուսաստանը որոշի հարձակվել դաշինքի վրա։ Նոր կոնցեպցիան ենթադրում է արագ արձագանք եւ նորագույն տեխնոլոգիաների լայն կիրառություն։

Պլանի հեղինակն է Եվրոպայում դաշինքի միացյալ ուժերի գլխավոր հրամանատար, գեներալ Ալեքսիուս Գրինկեւիչը։ Փաստաթուղթը կներկայացվի Լեհաստանում արդեն հոկտեմբերի 12-ին։ Պլանի նորամուծություններից մեկն այն է, որ լայնորեն ներառված են նորագույն տեխնոլոգիաների կիրառությունը հնարավոր պատերազմական գործողություններում։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *