Ով է Անգլիայի Պրեմիեր Լիգայի ամենաթանկ մարզիչը

Անգլիական «Արսենալի» գլխավոր մարզիչ Միքել Արտետան ճանաչվել է Անգլիայի ֆուտբոլի Պրեմիեր Լիգայի ամենից թանկ վճարվող մարզիչը՝ ակումբի հետ ունեցած իր աշխատանքային պայմանագրի գործողության ժամկետը երկարաձգելուց հետո։ Այս մասին հայտնում է The Times-ը։ 44-ամյա մարզիչի թարմացված պայմանագիրը չորս տարի ժամկետով է։ Բազային աշխատավարձը կազմելու է մեկ սեզոնի դիմաց 23 միլիոն եվրո։ Բոնուսները եւ հավելավճարները հաշված՝ այն կարող է հասնել 29 միլիոն եվրոյի։ Նախորդ պայմանագրով Արտետայի աշխատավարձը մեկ սեզոնի դիմաց կազմում էր 14 միլիոն եվրո, գումարած նաեւ՝ հավելավճարները եւ բոնուսները՝ 3,5 միլիոնի չափով։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *