ԵՄ-ն Կիևին լրացուցիչ ֆինանսավոր կտրամադրի՝ ԱԹՍ-ներ ու հրթիռների ձեռք բերելու համար

Եվրոպական Միությունը մտադիր է առաջիկայում Ուկրաինային լրացուցիչ ֆինանսավորում հատկացնել անօդաչու թռչող սարքերի և հրթիռների ձեռքբերման համար՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ հակամարտության դադարեցմանն ուղղված ջանքերի ֆոնին: Այս մասին Վոլոդիմիր Զելենսկիի հետ հեռախոսազրույցից հետո հայտնել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը:

«ԵՄ-ն լրացուցիչ ֆինանսավորում կտրամադրի անօդաչու սարքերի և հրթիռների համար»,- X սոցիալական ցանցում գրել է ֆոն դեր Լայենը:

Նոր տրանշի հստակ գումարը, ֆինանսավորման աղբյուրները և հատկացման ժամկետները Եվրահանձնաժողովի ղեկավարը չի հստակեցրել:

Նա նաև հայտնել է, որ Ուկրաինայի իրավիճակը հոկտեմբերի 15-16-ին կայանալիք ԵՄ գագաթնաժողովի առանցքային թեմաներից մեկը կլինի, ինչիչ ժամանակ եվրոպացի առաջնորդները կքննարկեն Կիևի՝ հաջորդ տարվա ֆինանսավորման հարցերն ու լրացուցիչ օգնություն տրամադրելու հնարավորությունները:

Ավելի վաղ Վաշինգտոնը հանդես էր եկել Ռուսաստանի և Ուկրաինայի էներգետիկ օբյեկտներին հասցվող հարվածները փոխադարձաբար դադարեցնելու, Սև ծովում անվտանգ նավագնացության վերականգնելու  եռակողմ բանակցությունների շարունակելու նախաձեռնությամբ:

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *