Հերթական նվաճումը` միջազգային ինտեգրման և թվային փոխակերպման ճանապարհին։
Կառուցելով ապագայի բանկը այսօ՛ր՝ IDBank-ը ռազմավարական գործընկեր է դառնում միջազգային տեխնոլոգիական հսկայի՝ Oracle ընկերության հետ։ Ծրագրային ապահովության տրամադրման ծավալներով՝ Օրաքլն աշխարհում երկրորդն է Microsoft-ից հետո։ Նման խոշոր խաղացողի Հայաստան բերել՝ նշանակում է մեկնարկ տալ էլ ավելի զարգացած ու անվտանգ ֆինանսական միջավայրի։
IDBank–Oracle նոր համագործակցությունը, ըստ էության, նշանակում է բանկային ծառայությունների նոր սերնդի ձևավորում։ Միջազգային տեխնոլոգիաների ներդրումը թույլ կտա IDBank-ին էապես բարձրացնել տվյալների մշակման արագությունն ու ճշգրտությունը՝ ստեղծելով առավել կիբեռանվտանգ, անհատականացված և ճկուն ծառայություններ։
Մանրամասները՝ տեսանյութում: