Հռոմի պապ Լևոն XIV-ը երեքշաբթի առավոտյան կտեղափոխվի Հռոմի «Ջեմելլի» հիվանդանոց՝ թոքային հանգույցի հեռացման վիրահատության համար. РИА Новости-ի փոխանցմամբ՝ հայտարարել է Սուրբ Աթոռի մամուլի ծառայությունը։
«Հռոմի պապն առավոտյան կտեղափոխվի «Ջեմելլի» հիվանդանոց», – հայտարարել է Վատիկանը։
Սուրբ Աթոռի մամուլի ծառայության ղեկավար Մատեո Բրունին հոկտեմբերի 11-ին հայտարարել է, որ վիրահատությունից հետո Պապը կմնա հիվանդանոցում մոտ մեկ շաբաթ։
Երկուշաբթի օրը նա հայտարարել է, որ Հռոմի պապ Լևոնը շարունակում է իր աշխատանքային գրաֆիկը՝ առանց որևէ փոփոխության։