Էմմա Պալյանը նշանակվել է ԱԽ քարտուղարի օգնական

Սիրելի՜ մարդիկ, ահա եկավ այն պահը, որ ուզում եմ ձեզ տեղակացնել` կյանքիս այս փուլում աշխատանքային գործունեությունս շարունակելու եմ մեր քաղաքական թիմի հիմնադիր անդամներից մեկի, ՀՀ լավագույն քաղաքական գործիչներից մեկի, իմ ամենաԸնկերոջ հետ, մի մարդու հետ, ում, եթե հանդիպած չլինեի իմ կյանքում, չէի լինի այն, ինչ այսօր կամ…և այսպես, ասյուհետ ծառայելու եմ ՀՀ և ՀՀ քաղաքացուն` ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղարի օգնականի պատասխանատու պաշտոնում, հայտնում է Էմմա Պալյանը։

«Այս հնարավորության և մեծ վստահության համար շնորհակալությունս եմ հայտնում Alen Simonyan-ին և իմ քաղաքական ընտանիքին` Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ։

Ծառայել, ծառայում և ծառայելու եմ Հայաստանի Հանրապետությանը»։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *