«Ահել-ջահել» ֆիլմի սյուժեի առաջին մանրամասները

Նոր մանրամասներ են հայտնի դարձել Film Friends Production-ի «Ահել-ջահել» ֆիլմի մասին։

Հրապարակված նոր տեսանյութից պարզ է դառնում, որ ֆիլմի պատմության առանցքում սերունդների բախումն է։ Սյուժեի կարևոր գծերից մեկը Մերի Քոչարյանի և Լևոն Հարությունյանի մարմնավորած կերպարների հարաբերություններն են։ Դերասանները հանդես են գալու դստեր և հոր դերերում՝ ներկայացնելով տարբեր սերունդների միջև առաջացող հակասությունները։

Բացի այդ, հրապարակված տեղեկությունների համաձայն, «Ահել-ջահել»-ի բյուջեն կազմում է շուրջ 200 միլիոն դրամ։

Հիշեցնենք՝ ֆիլմի արտադրությամբ զբաղվում է Film Friends Production-ը, իսկ ռեժիսորն Արման Մարությանն է։ Դերասանական կազմում ընդգրկված են նաև MAMBA-ն, Դավիթ Խաչատրյանը (Shelby), Մագա Հարությունյանը, Ալեքսանդր Խաչատրյանը և այլք։

«Ահել-ջահել»-ի պրեմիերան նախատեսված է 2027 թվականի մարտի 18-ին։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *