Ռուսական կոնցեսիայի հետ խնդիր չունենք, բայց ասել եմ՝ տվեք հարցի պատասխանը, թե ոնց է Հայաստանի երկաթուղին դառնալու մրցունակ. Նիկոլ Փաշինյան

«Ռուսական երկաթուղիներ»-ի նախագահը Հայաստան էր ժամանել իմ հրավերով ու իմ առաջարկով, լրագրողներին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Ես ասել եմ՝ մենք ի բնե ռուսական կոնցեսիայի հետ խնդիր չունենք, մեր խնդիրն այն է, որ մեր երկաթուղին լինի մրցունակ»,- ասաց նա։

Փաշինյանը նշեց, թե վերլուծությունները ցույց են տալիս, որ դրա համար կոնցեսիոն կառավարման ձևաչափը պետք է փոխվի, պատվիրակվի 3-րդ երկրներին։

«Բայց, եթե ՌԴ գործընկերներն ասում են, որ գիտեն, թե ինչպես լուծեն այդ հարցը, իրենք կարող են լուծումներ առաջարկել, ասել եմ՝ շատ լավ, եկեք ձևավորենք խումբ, որը եռամսյա ժամկետում կտա հարցերի պատասխանը, թե ոնց է Հայաստանի երկաթուղին դառնալու մրցունակ»,- նշեց նա։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *