Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին ստորագրել է երկրում ռազմական դրության և համընդհանուր զորահավաքի ժամկետը երկարաձգելու մասին օրինագիծը։
Այս մասին նշված է Ուկրաինայի խորհրդարանի պաշտոնական կայքում։
Օրենքների համաձայն՝ ռազմական դրության և համընդհանուր զորահավաքի ժամկետը երկարաձգվել է մինչև 2027 թվականի հունվարի 29-ը։ Օրինագիծն ուժի մեջ կմտնի հոկտեմբերի 31-ին։
Ուկրաինայի Գերագույն ռադան ռազմական դրության երկարաձգումը հաստատել է պատգամավորների 293 ձայնով, իսկ համընդհանուր զորահավաքի երկարաձգումը՝ 281 ձայնով։
Նշենք, որ ռազմական դրությունն ու համընդհանուր զորահավաքը Ուկրաինայում գործում են 2022 թվականի փետրվարի 24-ից։ Խորհրդարանը դրանք երկարաձգում է յուրաքանչյուր երեք ամիսը մեկ։