Հայաստանի քաղաքական դաշտում Փաշինյանն այլևս անելիք չունի։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանն՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, որ «եթե չանցկացնի նոր Սահմանադրությունը, ապա անելիք չունի»։
Անդրադառնալով կաշառքի վերաբերյալ մեղադրանքներին՝ Կարապետյանը նշեց, որ կաշառք բաժանող ուժը միայն ՔՊ-ն է․ «Իրենք են ձայնագրում, հո մենք իրենց կաշառկները չե՞նք ձայնագրելու։ ՔՊ-ն և կաշառք տվող է, և վերցնողը, COP-ը դրա վառ ապացույցն է»,- ասաց Կարապետյանը։