ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցին և եվրոպացի այլ քաղաքական գործիչներին «քաղաքական մազոխիստներ» է անվանել՝ «Ռուսաստանին հաղթելու» ձգտման համար։
«Արևմուտքը փորձում է իր հանրային կարծիքը պահել այն դիրքորոշման վրա, որ պետք է ամեն ինչ զոհաբերել՝ աշխատավարձերը, աշխատատեղերը, բժշկական ծառայությունների ծավալն ու, ընդհանուր առմամբ, սոցիալական արտոնությունները, որպեսզի Ուկրաինան հաղթի Ռուսաստանին։ Վերջերս այդ մասին հայտարարել է նաև, մասնավորապես, կանցլեր Մերցը… Ահա այսպիսի քաղաքական մազոխիստներ», – հայտարարել է Լավրովը՝ աֆրիկյան լրատվամիջոցների գլխավոր խմբագիրների հետ հանդիպման ժամանակ։