45.9 միլիոն դրամի հաշվարկված ծախս՝ COP17-ին ընդառաջ իրականացված միջոցառումների համար․  «Փաստինֆո»

Հայաստանը 45.9 միլիոն դրամի ծախս է հաշվարկել՝ 2026 թվականին Կենսաբազմազանության մասին ՄԱԿ-ի կոնվենցիայի Կողմերի 17-րդ համաժողովին՝ COP17-ին ընդառաջ իրականացված աշխատանքային այցերի և նախապատրաստական միջոցառումների համար։ 

 «Փաստինֆո»–ն այդ մասին տեղեկանում է կառավարության վաղվա նիստի օրակարգում ընդգրկված հարցերից։

Արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարությունը լրացուցիչ ֆինանսավորման հայտ էր ներկայացրել 2026 թվականի բյուջեի նախագծում, սակայն այն չէր ընդունվել։

Հայաստանը հյուրընկալել է COP17-ը և ստանձնել համաժողովի նախագահությունը։ Դրան ընդառաջ՝ հայաստանյան պատվիրակությունը տարվա ընթացքում մասնակցել է միջազգային մի շարք հանդիպումների, բանակցությունների և աշխատաժողովների՝ ներկայացնելու Հայաստանի առաջնահերթությունները, քննարկելու համաժողովի օրակարգն ու նախապատրաստելու որոշումների նախագծերը։

Հայաստանի ներկայացուցիչները միջազգային տարբեր հարթակներում նախատեսել են միջոցառումներ՝ կենսաբազմազանության խնդիրների և COP17-ի հայկական նախագահության առաջնահերթությունների մասին իրազեկվածությունը բարձրացնելու նպատակով։ Այդ թվում՝ մայիսի 22-ին նշվող Կենսաբազմազանության միջազգային օրվա կապակցությամբ Նյու Յորքում, Վիեննայում, Ժնևում, Նայրոբիում և Փարիզում նախատեսվել են աշխատաժողովներ, ճեպազրույցներ և իրազեկման միջոցառումներ։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *