Թրամփը հայտարարել է ընտրությունների արդյունքներն ընդունելու և դեմոկրատների հետ համագործակցելու  պատրաստակամության մասին

The New York Times-ին տված հարցազրույցում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Կոնգրեսի միջանկյալ ընտրությունների արդյունքներն ընդունելու և Դեմոկրատական ​​կուսակցության ներկայացուցիչների հետ համագործակցելու  պատրաստակամության մասին։

«Ես լիովին պատրաստ եմ ընդունել այդ արդյունքները… Մենք կաշխատենք դեմոկրատների հետ, և անհամբեր սպասում ենք նրանց հետ համագործակցելուն», – ասել է Թրամփը։

Նոյեմբերի 3-ին կայացած Կոնգրեսի միջանկյալ ընտրություններից հետո լրատվամիջոցների կանխատեսումները ցույց են տալիս, որ դեմոկրատները Ներկայացուցիչների պալատի վերահսկողությունը կխլեն հանրապետականներից։

Ամերիկացիներն ընտրել են Ներկայացուցիչների պալատի բոլոր 435 անդամներին և 35 սենատորի։ Դեմոկրատները պետք է իրենց ներկայացվածությունը ստորին պալատում ավելացնեն մինչև 218 տեղ՝ ներկայիս 214-ի փոխարեն։ Վերին պալատում հանրապետականները պետք է կորցնեն ոչ ավելի, քան 3 տեղ։

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *