
ԱՄՆ-ում շարունակվում են Քոնգրեսի միջանկյալ ընտրությունները։ Ամերիկացիներն ընտրում են Սենատի 100 անդամներից 35-ին և Ներկայացուցիչների պալատի բոլոր 435 անդամներին։
Ներկայումս Քոնգրեսի երկու պալատներն էլ վերահսկվում են Հանրապետական կուսակցության կողմից։ Սակայն ընտրություններում առաջատար են դեմոկրատները։
Associated Press-ի կանխատեսումների համաձայն՝ Երևանի ժամանակով ժամը 8:20-ի դրությամբ, դեմոկրատները Սենատում ստանում են 51 մանդատ, իսկ հանրապետականները՝ 39 մանդատ։ Եվս 10 մանդատի բաշխումը դեռ որոշված չէ։ Սենատում մեծամասնություն կազմելու համար անհրաժեշտ է առնվազն 51 մանդատ։
Դեմոկրատները հաղթանակ են տարել հետևյալ նահանգներում՝ Ջորջիա, Հյուսիսային Կարոլինա, Նյու Հեմփշիր, Հարավային Կարոլինա, Նյու Ջերսի, Մասաչուսեթս, Ռոդ Այլենդ, Իլինոյս, Դելավեր, Նյու Մեքսիկո, Կոլորադո, Վիրջինիա, Թեքսաս, Օրեգոն, Օհայո և Կանզաս։ Հանրապետականները հաղթել են Ֆլորիդա, Արևմտյան Վիրջինիա, Վայոմինգ, Կենտուկի, Օկլահոմա, Արկանզաս և Ալաբամա նահանգներում։
Ներկայացուցիչների պալատում դեմոկրատները ստանում են 178 մանդատ, իսկ հանրապետականները՝ 107 մանդատ։ Եվս 150 մանդատի բաշխումը դեռ պետք է որոշվի։ Պալատում մեծամասնություն կազմելու համար անհրաժեշտ է 218 տեղ։
Դեմոկրատները հանրապետականներից խլել են մանդատներ Հյուսիսային Կարոլինայում և Կենտուկիում, ինչպես նաև պահպանել են իրենց դիրքերը այն ընտրատարածքներում, որտեղ պայքարը լարված էր։
Bloomberg-ի կանխատեսմամբ՝ ընդհանուր առմամբ դեմոկրատները հանրապետականներից կխլեն ութ մանդատ՝ երկու անգամ ավելի, քան անհրաժեշտ էր Ներկայացուցիչների պալատում վերահսկողություն հաստատելու համար։