Ռուսաստանահայ գործարարին «Զվարթնոցից» տարել են Ոստիկանություն, ապա ազատ արձակել

Ռուսաստանյան «Լուդինգ» ընկերության համահիմնադիր Արթուր Վարժապետյանը ստուգողական գործողությունների շրջանակում հրավիրվել է ոստիկանություն, ապա ազատ է արձակվել։ Այս մասին լրատվամիջոցներին հայտնել են ՆԳՆ-ից։

Ավելի վաղ 24News-ը գրել էր, որ «Զվարթնոց» օդանավակայանում իրավապահները մոտեցել են «Լուդինգ» ընկերության համահիմնադիր Արթուր Վարժապետյանին և տարել ոստիկանական բաժանմունք։ Վարժապետյանը Երևան է եկել մոր հուղարկավորությանը մասնակցելու համար:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *