
Լրագրող Ոսկան Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Ազգային ժողովում ծեծկռտուք հրահրելով՝ իշխանությունը հանրության ուշադրությունը շեղում է ԹՐԻՓՓ-ի ճանապարհի անվան տակ Ադրբեջանին Սյունիքով միջանցք տրամադրելուց։ Էն որ նախկինում ասում էին՝ Սյունիքով միջանցքը իրենց համար կարմիր գիծ է, սուտ է, իրենց համար զիջումների ոչ մի կարմիր գիծ գոյություն չունի»։