Համաշխարհային տնտեսության աճը 2026 թ․ կդանդաղի․ ԱՄՀ-ի հոկտեմբերյան կանխատեսումները

Արժույթի միջազգային հիմնադրամի 2026թ. հոկտեմբերյան կանխատեսումների համաձայն՝ համաշխարհային տնտեսության աճը շարունակում է մնալ անհամաչափ։ 2025թ. արձանագրված 3.5% աճից հետո 2026թ. սպասվում է դանդաղում մինչև 3.1%, իսկ 2027թ.՝ որոշակի վերականգնում՝ մինչև 3.4%․

Զարգացած տնտեսություններում 2026թ. կանխատեսվում է 2.1% աճ՝ նախորդ տարվա 2%-ի դիմաց։  ԱՄՆ տնտեսությունը երեք տարիների ընթացքում կպահպանի 2.3% աճ, մինչդեռ եվրոգոտում 2026թ. սպասվում է ընդամենը 1.1%։

Գերմանիան 2025թ. 0.2%-ից 2026թ. կարագացնի աճը մինչև 1.3%։ Զարգացող տնտեսություններում պատկերը առավել փոփոխական է․ տնտեսական աճը 2025թ. 4.5%-ից 2026թ. կնվազի մինչև 3.7%, սակայն 2027թ. կվերականգնվի՝ հասնելով 4.4%-ի։

Ասիական տնտեսությունները շարունակում են մնալ համաշխարհային աճի կարևոր շարժիչ ուժը։ Չինաստանի աճը 2025թ. 5.%-ից մինչև 2027թ. աստիճանաբար կդանդաղի՝ հասնելով 4%-ի։ Հնդկաստանը, հակառակը, կպահպանի համեմատաբար բարձր՝ 7% աճի տեմպերը 2026–2027 թթ։

Առանձնապես ուշագրավ է Մերձավոր Արևելքի և Կենտրոնական Ասիայի կանխատեսումը․ 2026թ. սպասվող 0.3% անկմանը 2027թ. կհաջորդի 6.3% աճը։ Սաուդյան Արաբիայի դեպքում համապատասխան ցուցանիշները կազմում են −3.3% և 7.9%։

Ռուսաստանի տնտեսության աճը 2 կանխատեսվող տարիներին կկազմի ընդամենը 0.9%։

  • Ընդհանուր առմամբ, կանխատեսումները վկայում են, որ համաշխարհային տնտեսական աճի հիմնական շարժիչ ուժը շարունակում են մնալ զարգացող տնտեսությունները, թեև տարածաշրջանային տարբերությունները և աճի անկայունությունը պահպանվում են։

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *