Բոսնիա և Հերցեգովինայում Եվրամիության ռազմական զորակազմի (EUFOR) ուղղաթիռի կործանման հետևանքով Գորիցեի շրջանում՝ Բրչկո քաղաքի մերձակայքում, երեք մարդ է զոհվել։ Այս մասին հոկտեմբերի 29-ին հայտնում է տեղական Klix պորտալը։
«Ոչ պաշտոնական տվյալներով՝ աղետի հետևանքով երեք մարդ է զոհվել», — նշված է հրապարակման մեջ։
Կործանման վայր են ժամանել Բրչկոյի օկրուգի ոստիկանության աշխատակիցները, ինչպես նաև հրշեջ և շտապօգնության բրիգադները։ Դեպքի վայրի հարակից տարածքն օպերատիվ կերպով շրջափակվել է։
Նշվում է նաև, որ միջադեպի հետևանքով քաղաքացիական ենթակառուցվածքների օբյեկտները, գույքը կամ տրանսպորտային միջոցները չեն վնասվել, քաղաքացիական բնակչության շրջանում տուժածներ չկան։
Ավելի ուշ տեղեկություն է հայտնվել միջադեպի հետևանքով չորս զոհի մասին։ Հայտնի է, որ նրանցից երկուսը Իտալիայի զինված ուժերի զինծառայողներ էին, իսկ մյուս երկուսը՝ Կարմիր խաչի իտալական ռազմական ստորաբաժանման ներկայացուցիչներ։
Եվս 11 մարդ վիրավորվել է։ Նրանց վիճակը գնահատվում է կայուն։