ԱՄՆ Օրեգոն նահանգում երկու ուղղաթիռի բախման հետևանքով 3 մարդ է զոհվել։
BBC-ն հայտնում է, որ վթարը տեղի է ունեցել հոկտեմբերի 29-ին Մաքմինվիլից հյուսիս։
Յամհիլ շրջանի շերիֆի գրասենյակի տվյալներով՝ Robinson R22-ը և Airbus ուղղաթիռը բախվել են օդում։
Robinson R22-ում գտնվել են տեխասցի հրահանգիչ օդաչու և նրա ուսանողը՝ Մեծ Բրիտանիայից։ Airbus-ում եղել է 38-ամյա տեղացի բնակիչ։ Երեքն էլ մահացել են։
Բախման պատճառը դեռևս հայտնի չէ։