
Առավոտյան հրդեհ է բռնկվել Ռուսաստանի Սամարայի մարզի Նովոկույբիշևսկ քաղաքում գտնվող նավթավերամշակման գործարանում։ Մինչ այդ տարածաշրջանում անօդաչու թռչող սարքերի հարձակման վտանգ էր հայտարարվել, իսկ տեղի օդանավակայանը փակվել էր։ Այս մասին հայտնում է OSINT-ի ASTRA նախագիծը։
«Նովոկույբիշևսկի» նավթավերամշակման գործարանն արտադրում է ավելի քան 20 տեսակի նավթամթերք, այդ թվում՝ ռուսական ավիացիայի համար նախատեսված վառելիք։ Նավթավերամշակման գործարանը 2007 թվականից մտնում է «Ռոսնեֆտ» նավթային ընկերությունների խմբի կազմի մեջ։ Գործարանի արտադրական հզորությունը տարեկան կազմում է շուրջ 8,8 միլիոն տոննա նավթ։