Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածել են Ռուսաստանի ռազմական ավիացիայի համար վառելիք արտադրող գործարանին (տեսանյութ)

Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածել են Ռուսաստանի ռազմական ավիացիայի համար վառելիք արտադրող գործարանին

Առավոտյան հրդեհ է բռնկվել Ռուսաստանի Սամարայի մարզի Նովոկույբիշևսկ քաղաքում գտնվող նավթավերամշակման գործարանում։ Մինչ այդ տարածաշրջանում անօդաչու թռչող սարքերի հարձակման վտանգ էր հայտարարվել, իսկ տեղի օդանավակայանը փակվել էր։ Այս մասին հայտնում է OSINT-ի ASTRA նախագիծը։

«Նովոկույբիշևսկի» նավթավերամշակման գործարանն արտադրում է ավելի քան 20 տեսակի նավթամթերք, այդ թվում՝ ռուսական ավիացիայի համար նախատեսված վառելիք։ Նավթավերամշակման գործարանը 2007 թվականից մտնում է «Ռոսնեֆտ» նավթային ընկերությունների խմբի կազմի մեջ։ Գործարանի արտադրական հզորությունը տարեկան կազմում է շուրջ 8,8 միլիոն տոննա նավթ։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *