Քարդաշյանի համար փակել են Bulgari-ի խանութը՝ 12.7 միլիոն դոլարանոց զարդը ցուցադրելու համար

Քիմ Քարդաշյանին ցուցադրել են Էլիզաբեթ Թեյլորի՝ 12.7 միլիոն դոլար արժողությամբ վզնոցը։

Հռոմում «All’s Fair» նախագծի գովազդային շրջագայության ընթացքում Քիմ Քարդաշյանին բացառիկ հնարավորություն է ընձեռվել ծանոթանալու Էլիզաբեթ Թեյլորի հայտնի զարդերի հավաքածուին։

Նրա համար հատուկ փակել են Bulgari-ի խանութը՝ ցուցադրելու 12.7 միլիոն դոլար արժողությամբ զմրուխտներով և ադամանդներով վզնոցը։

Ինչպես գրում է Page Six-ը, զարդը Թեյլորին 1962 թվականին՝ 30-ամյակի առթիվ, նվիրել էր ամուսինը՝ Ռիչարդ Բարթոնը։ Քարդաշյանը չի թաքցրել հիացմունքը՝ այն անվանելով իր ծննդյան լավագույն նվերներից մեկը։

Տեսանյութը՝ այստեղ։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *