
Հռոմում արհմիությունների և ուսանողների մասնակցությամբ զանգվածային ցույց է անցկացվում՝ ընդդեմ ռազմական ծախսերի ավելացման և գործող իշխանությունների քաղաքականության։
Հաղորդվում է, որ ցուցարարները երթով կանցնեն քաղաքի պատմական կենտրոնի փողոցներով՝ շարժվելով դեպի Կայսերական ֆորումներ և Կոլիզեյ։ Ակնկալվում է, որ երթին կմասնակցի շուրջ 20 հազար մարդ։
Ցույցեր են անցկացվում նաև Իտալիայի ավելի քան 50 քաղաքներում։ Ակցիաների մասնակիցները բողոքում են ռազմական ծախսերի ավելացման և կյանքի թանկացման դեմ՝ պահանջելով մեծացնել ներդրումները կրթական ենթակառուցվածքների զարգացման մեջ։
Des étudiants italiens manifestent contre le gouvernement dans les rues de Rome
#BFM2 https://t.co/fRoWnfk9DX— BFM (@BFMTV) October 30, 2026