Եգիպտոսում զբոսաշրջիկների տեղափոխող ավտոբուսը վթարի է ենթարկվել

Եգիպտոսում՝ Ռաս-Ղարիբ–Հուրգադա ավտոճանապարհին, զբոսաշրջային ավտոբուսը բախվել է բեռնատարի։

Վթարի հետևանքով զոհվել է 3 մարդ, այդ թվում՝ ավտոբուսի վարորդը։ Եվս 28 մարդ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ են ստացել։ Ծանր վիճակում գտնվող տուժածները տեղափոխվել են Հուրգադայի հիվանդանոցներ։

Վթարի ենթարկված ավտոբուսի ուղևորների թվում եղել են Ռուսաստանից, Իտալիայից և Ֆրանսիայից զբոսաշրջիկներ։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *