Եգիպտոսում՝ Ռաս-Ղարիբ–Հուրգադա ավտոճանապարհին, զբոսաշրջային ավտոբուսը բախվել է բեռնատարի։
Վթարի հետևանքով զոհվել է 3 մարդ, այդ թվում՝ ավտոբուսի վարորդը։ Եվս 28 մարդ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ են ստացել։ Ծանր վիճակում գտնվող տուժածները տեղափոխվել են Հուրգադայի հիվանդանոցներ։
Վթարի ենթարկված ավտոբուսի ուղևորների թվում եղել են Ռուսաստանից, Իտալիայից և Ֆրանսիայից զբոսաշրջիկներ։