Ազատ ոճի ըմբիշ Վազգեն Թևանյանը (65 կգ) կարիերայում առաջին անգամ դարձավ աշխարհի առաջնության փոխչեմպիոն: Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում անցկացվող ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության եզրափակիչում հայ ըմբիշը մրցեց 20-ամյա ամերիկացի Բո Բասեթի հետ ու պարտվեց 1:9 հաշվով:
Թևանյանը գոտեմարտում էր վիրակապված ձեռքով, քանի որ ճկույթի կոտրված էր ստացել կիսաեզրափակիչի գոտեմարտում: