
Ակտիվիստ Մանուել Մանուկյանի ֆեյսբուքյան գրառումը. «Պատերազմի դաշտում եղել են տղաներ, ովքեր հանուն իրենց ընկերոջ՝ գիտակցելով, որ կարող են զոհվել, իրենց կյանքն են վտանգել և ընկերոջը մենակ չեն թողել։
Եղել են տղաներ, ովքեր առանց ձեռքի, առանց ոտքի, վիրավոր վիճակում շարունակել են կռվել ու չեն լքել իրենց ընկերներին։
Իսկ դուք որոշներդ վախենո՞ւմ եք, որ մեկը մի հատ ձեր բերանին կհասցնի։
Մի պահ մտածեք՝ այն տղերքը, ովքեր պատերազմի դաշտում սեփական կյանքն են դրել ընկերոջ կյանքի համար, ինչպե՞ս կնայեն նրանց, ովքեր վախենում են անգամ իրենց դիրքորոշումը պաշտպանելուց՝ մի ապտակ կամ բռունցքի հարված ստանալու մտավախությամբ։
Հիշե՛ք՝ վախկոտությունը երբեք չի կարող լինել ուժեղ տղերքի առաջնորդության հիմքը։ Երբե՛ք։
Ուժեղ տղերքի առաջնորդը պետք է առաջին հերթին պատասխանատվություն կրի իր խոսքի, դիրքորոշման և ընկերների առաջ։
Երբեք մենակ չթողես շակալների ոհմակի առաջ քո ընկերոջը»։