Եվ դո՞ւ, Արամազդ. Ջրային կոմիտեի նախագահի կերպարանափոխությունը

Հայաստանի ջրային կոմիտեի նախագահ Արամազդ Ղալամքարյանը երկար տասնամյակներ հավատարիմ ու ազնիվ լևոնանականի համբավ ուներ։

Բայց ինչպես հաճախ տեղի է ունենում Նիկոլ Փաշինյանի հետ շփվող անձանց հետ, Հայաստանի վարչապետը կարողանում է շատ արագ փոշիացնել մարդկանց` տարիներով կերտված կերպարները։

Այսպես Ղալամքարյանը հանուն պաշտոնի ուրացավ Լևոն Տեր-Պետրոսյանին և անցավ Նիկոլ Փաշինյանի կողմը։

Առավել հետաքրքիր է այն, որ կերպարանափոխությունը միայն հայացքներին չէ, որ վերաբերում է։

Զարմանալի է, բայց փաստ, որ ազգային գրադարանում «հեղափոխությունից» հետո թեթև պաշտոն ստացած Ղալամքարյանը անմիջապես անհատ ձեռնարկատեր է դարձել։

Տարօրինակ է, բայց հենց 2018-ից հետո հոր հետ ԱՁ են բացել նաև նրա ընտանիքի անդամները` որդին և դուստրը։

Ինքնին անհատ ձեռնարկատեր լինելը չի կարող դիտվել որպես բացասական երևույթ, սակայն կասկածելին այն է, որ Ղալամքարյանի կենսագրության մեջ այդ փաստը բացակայում է։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *