Երևանում սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքների գներն աճել են 9,1 %-ով. գնաճի դինամիկան` մարտին. ԻՆՖՈԳՐԱՖԻԿԱ

2026 թ․ մարտին 2025թ․ մարտի համեմատ գնաճը ՀՀ-ում հաստատվել է 4․5%, իսկ նախորդ ամսվա համեմատ՝ 0․7%  մակարդակում։  Այս մասին են փաստում ՀՀ  Վիճակագրական կոմիտեի կողմից հրապարակած տվյալները: 

Ուսումնասիրենք իրավիճակը ՀՀ խոշոր քաղաքաներում

2026թ․ մարտին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ գների զգալի աճ դիտվել է Վանաձորում և Երևանում՝ 4․9%, Արտաշատում՝ 4․8%, և Իջևանում՝ 4․7%։ 2026թ․ մարտին նախորդ ամսվա համեմատ զգալի գնաճ է դիտվել Իջևանում՝ 1․2%։


Բացելով բիզնեսի զարգացման նոր հորիզոններ. ԱրարատԲանկը՝ LEASING EXPO 2026-ին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ


Ուսումնասիրենք գնաճը 2026թ․ մարտին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ մի շարք ոլորտների մասով ՀՀ գլխավոր քաղաքներում․

Վիճակագրական տվյալների համաձայն՝ սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքների գներում աճը կազմել է 7․8%, իսկ ամենաբարձր գնաճը դիտվել է Երևանում՝ 9․1%, և Վանաձորում՝ 7․7%։ Գների ամենափոքր աճը նկատվել է Գյումրիում՝ 4․2%։

Առողջապահության ոլորտում գնաճը հաստատվել է 4․5% մակարդակում, իսկ ամենաբարձր գնաճը նկատվել է Արտաշատում՝ 12%, Իջևանում՝ 6․8%,  և Վանաձորում՝ 6․3%։

Ռեստորանների և հյուրանոցների մասով գնաճը հանրապետությունում կազմել է 4․3%, իսկ ամենաբարձր գնաճը դիտվել է Գյումրիում՝ 8․8%։  

Հանգստի և մշակույթի ոլորտում դիտվել է ամենամեծ գնանկումը՝  0․7% , իսկ ամենաբարձր գնանկումը նկատվել է Գավառում՝ 7․3%։

Բնակարանային ծառայություններ, ջուր, էլեկտրաէներգիա, գազ և վառելիքի այլ տեսակների մասով գնանկումը հանրապետությունում կազմել է -0․3%, իսկ ամենաբարձր գնանկումը դիտվել է Եղեգնաձորում՝ 1․8%։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *