Հրաձգություն դպրոցում․ վիրավորվել են տնօրենն ու ուսուցիչներից մեկը

Ֆրանսիայի Օբոնե քաղաքում դեռահասը հրազենային կրակ է բացել դպրոցում։ Վիրավորում են ստացել դպրոցի տնօրենն ու ուսուցիչներից մեկը։ Դպրոցը եղել է պետական՝ հանրակրթական։ Այս մասին հայտնել է այդ երկրի Կրթության նախարար Էդուար Ժոֆրեյը։ Հրաձգության հեղինակը, ըստ առկա տեղեկությունների, նույն դպրոցի 14-ամյա աշակերտ է։ Կատարվածի մոտիվները հայտնի չեն։ Դեռահասը արդեն ձերբակալված է։ Հրաձգությունն իրականացվել է որսորդական հրացանից։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *