
Փաստաբան Սուրեն Ներսիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Փաշինյան․ «Հանրային ճնշում կգեներացնենք, եթե ընդդիմությունը հնարավոր չդարձնի Սահմանադրության հանրաքվեն»։
p.s Աշխարհում ամեն ինչ տեսել էինք, բայց սա արդեն համաշխարհային «նոու-հաու» է: Ոտքի հանել սեփական ժողովրդին, որ գնան… ստիպեն ընդդիմությանը քվեարկել Ալիևի պահանջած Սահմանադրության օգտին:
Այսինքն՝ փողոց դուրս գալ ու հպարտ վանկարկել․ «Այո՛, մենք ոտքի ենք կանգնել հանուն վերջնական կապիտուլյացիայի»։ Ու գիտեք՝ ես վստահ եմ, որ լիքը «զոմբլո» դուրս կգա փողոց՝ պատճառաբանելով՝ «դե ընտանիք ենք պահում…»»: