ՀՖՖ անդամ ակումբներից 30-ի նախաձեռնած ՀՖՖ արտահերթ ժողովը կկայանա սույն թվականի նոյեմբերի 4-ին՝ ժամը 12։00-ին, ՀՖՖ գլխավոր գրասենյակում (Խանջյան 27)։ Այն կհեռարձակվի Youtube-ում ՀՖՖ-ի պաշտոնական ալիքում։
«Օրակարգում «Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա» հասարակական կազմակերպության կանոնադրությունում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին հարցն է։
ՀՖՖ-ն հարկ է համարում ևս մեկ անգամ ընդգծել.
- ՀՖՖ արտահերթ ժողով հրավիրելու պահանջ ներկայացրել են ՀՖՖ անդամ 29 ակումբներ
- Գործադիր կոմիտեն հրավիրել է ՀՖՖ արտահերթ ժողով ըստ ակումբների պահանջի՝ համաձայն ՀՖՖ կանոնադրության 34-րդ հոդվածի 2-րդ կետի։
- ՀՖՖ ղեկավար կազմը իրավասու չէ ՀՖՖ կանոնադրության որևէ փոփոխություն կամ լրացում կատարել։
ՀՖՖ Կանոնադրության փոփոխությունների և լրացումների կատարումը ՀՖՖ անդամ ակումբների բացառիկ իրավունքն է, ինչպես դա մշտապես եղել է»,– նշվում է հաղորդագրության մեջ։